1. Առաքում և վերադարձ
Վարձակալը համոզվում է, որ տրանսպորտային միջոցը գտնվում է լավ և շահագործման ենթակա վիճակում, առանց տեսանելի թերությունների: Ավտոմեքենայի վիճակի մասին ցանկացած բողոքներ պետք է ներառված լինեն հատուկ ցուցակում և ստորագրվեն Վարձատուի և Վարձակալի կողմից` վարձակալությունից առաջ: Վարձակալը պարտավորվում է վերադարձնել ավտոմեքենան նույն վիճակում, ինչպիսի վիճակում այն գտնվում էր վարձակալելիս, ինչպես նաև փաստաթղթերը և պարագաները սույն պայմանագրում նշված տեղում և օրը: Վարձակալը համաձայնվում է, որ ավտոմեքենայի ուշ վերադարձը (նշված վերջնաժամկետից 24 ժամից ուշ) կարող է դիտարկվել որպես նախագծված կողոպուտ: Այս դեպքում Վարձատուն կարող է դատական հայց ներկայացնել` ՀՀ գործող Սահմանադրության համաձայն: Ուշ վերադարձի և դատական գործի սկսվելու պարագայում Վարձակալը պարտավորվում է վարձակալության գումարից բացի՝ տուգանք վճարել: Տուգանքը կազմում է վարձակալության մեկ օրվա վճարի 20% և հաջորդող օրերի վճարը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն): Վարձատուն իրավասու է սեփական միջոցներով վերադարձնել տրանսպորտային միջոցը` առանց Վարձակալին տեղեկացնելու կամ նրա թույլտվության, եթե այն շահագործվում է սույն պայմանագրի խախտումներով: Այս դեպքում, Վարձակալը պատասխանատվություն է կրում ավտոմեքենայում թողած իր սեփականության համար:
2. Վարձակալի պատասխանատվությունը
Տրանսպորտային միջոցի կամ դրա մասերի կորստի, վնասվածքի կամ կողոպուտի դեպքում Վարձակալը պարտավորվում է վճարել Վարձատուին բոլոր վնասվածքների փոխհատուցման գումարը, ներառյալ կորստի գինը (մասերի վերականգնման կամ փոփոխման գին, վերանորոգման գին, գնի իջեցման փոխհատուցում)` անկախ միջադեպի մեղավորից, եթե Վարձակալը կամ այլ վարորդ խախտել է սույն պայմանագրերի կետերը կամ այլ իրավաբանական կանոնակարգերը (ներառյալ մաքսային և երթևեկության կանոնները) կամ ապահովագրության պայմանները:
- Տրանսպորտային միջոցի վնասվածքի կամ կորստի փոխհատուցման գումարը կարելի է սահմանափակել այն գումարով, որը նշված է սույն պայմանագրի սակագներում, եթե Վարձակալն ընդունում է CDW (հրաժարում բախման վնասների փոխհատուցումից), ինչը սահմանափակում է Վարձակալի պատասխանատվությունը վնասվածքի դեպքում, եթե առաջին էջին նշված է «ընդունում եմ» դաշտը և ամենօրյա վճարներն իրականացվում են:
- Տրանսպորտային միջոցի վնասվածքի կամ կորստի փոխհատուցման գումարը կարելի է սահմանափակել այն գումարով, որը նշված է սույն պայմանագրի սակագներում, եթե Վարձակալն ընդունում է TP (կողոպուտից պաշտպանություն), ինչը սահմանափակում է Վարձակալի պատասխանատվությունը վնասվածքի դեպքում, եթե առաջին էջին նշված է «ընդունում եմ» դաշտը և ամենօրյա վճարներն իրականացվում են:
CDW և TP-ն ապահովագրություն չեն համարվում:
Վարձակալը պարտավորվում է հետևել մեքենային, կողպել այն և կիրառել անվտանգության համակարգը: Ավտոմեքենայի բանալիները և փաստաթղթերը պետք է լինեն Վարձակալի տիրապետման տակ: Վարձակալը չպետք է թույլ տա, որ մեքենան շահագործվի`
ա. Գումարի դիմաց մարդկանց կամ բեռ տեղափոխելու նպատակով,
բ. Այլ ավտոմեքենա, կամ իր, քաշելու, կամ հրելու համար,
գ. Մրցարշավների, ռալլիների, թեսթ-դրայվների կամ այլ մրցույթների մասկացելու նպատակով,
դ. Մեքենան ապահով կերպով վարելու ունակությունը վտանգող, ալկոհոլի, թմրադեղերի, բարբիտուրատների, հալյուցինագեն միջոցների կամ այլ կլանող տարրերի աղդեցության տակ,
ե. Խախտելով երթևեկության, մաքսային կանոնները կամ այլ կանոնակարգերը,
զ. Վարձակալից բացի՝ այլ անձի, բացառությամբ, եթե այդ անձը նշվում և լիազորվում է Վարձատուի կողմից` պայմանագրի առաջին էջում,
է. ՀՀ սահմաններից դուրս` առանց Վարձատուի հատուկ թույլտվության,
ը. Ենթավարձակալությամբ:
Վարձակալը հաստատում է, որ նա համապատասխանում է տարիքի /21 տարին լրացած/, վարելու փորձի /նվազագույնը 3 տարի/, ունի վավեր վարորդական իրավունք, անձնագիր և կրեդիտ քարտ /ARCA, VISA և MASTER/:
Վարձակալը պարտավորվում է հետևել անվտանգության կանոններին և ավտոմեքենայի սարքավորումների վահանակին , և ցանկցացած արտակարգ իրավիճակի դեպքում կանգնեցնել մեքենան և անմիջապես հայտնել Վարձատուին:
3. Վարձատուի պատասխանատվությունը
Վարձատուն պարտավորվում է տրանսպորտային միջոցը լավ և շահագործման ենթակա վիճակում հանձնել Վարձակալողին: Վարձատուն պատասխանատվություն չի կրում Վարձակալի ցանկացած կորստի կամ տուժելու դեպքում:
4. Վճարում
Վարձակալը պարտավորվում է վճարել ներկայացված հաշվի վճարները: Բոլոր վճարները պետք է հաշվարկված լինեն գործող սակագների և տրանսպորտային միջոցի շահագործման պայմանների հիման վրա: Տրանսպորտային միջոցի անբարեխիղճ շահագործումը և վնասումը կարող է հանգեցնել հավելյալ վճարների` Վարձատուի ներկայացրած սակագների հիման վրա: Վարձակալը պարտավորվում է վճարել հետևյալ վճարները`
ա. Վարձակալություն և այլ ծախսեր, ինչպիսիք են CDW, TP, հավելյալ հարկեր: Վարձակալության մինիմալ վճարը կազմում է մեկ օրվա վարձակալության համար նախատեսված գինը: Վարձակալության օրը սկսվում է հաշվարկվել վարձակալելու րոպեից սկսած և տևում է 24 ժամ: Տրանսպորտային միջոցն ուշ վերադարձնելու դեպքում (60 րոպեից ավել) Վարձատուն իրավասու է հավելյալ օրվա վճար հաստատել:
բ. 2-րդ կետում նշված ցանկացած փոխհատուցման վճարներ` ներառյալ ոչ կանխիկ գումարները:
գ. Տրանսպորտային միջոցի առաքման և վերադարձի վճար` ըստ սակագների, ինչպես նաև օդանավակայանի ծախսերը:
դ. Տրանսպորտային միջոցը վառելիքով ապահովելու գումար` ըստ սակագների, այն պարագայում, եթե Վարձակալը վերադարձնում է ավտոմեքենան առանց վառելիքի: Այս գումարը վառելիքի վաճառք չի հանդիսանում:
ե. Ըստ գործող օրենքի գանձվող հարկեր:
զ. Ավտոմեքենան վերադարձնելուց հետո ի հայտ եկած, Վարձակալի մեղքով առաջացած վնասվածքների փոխհատուցման վճար: Վարձատուն իրավասու է սահմանել վթարի մեղավորին:
է. Պայմանագրում ներկայացված ցանկացած այլ ծառայությունների դիմաց վճար:
Վճարման պայմանները
- Եթե վճարումն իրականացվում է կրեդիտ քարտի միջոցով, գումարը գանձվում է ՀՀ դրամներով`վարձակալության պահին ՀՀ Կենտրենական Բանկի կողմից սահմանած փոխարժեքով:
- Վարձակալը պարտավորվում է վճարել հաշիվը` ըստ ներկայացման: Այն պետք է վճարվի ժամանակին, այլապես Վարձակալը ստիպված կլինի վարձակալության գումարից զատ տուգանք վճարել մինչև 20% (տարեկան վճարից), 25000դր-ից ոչ պակաս:
-Հաշվի վերաբերյալ ցանկացած բողոք կամ հայտ պետք է ներկայացվի Վարձատուին հաշիվը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, այլապես դրանք չեն ընդունվի:
-Ավտոմեքենայի օդանավակայան առաքման/վերադարձի համար գանձվում է հավելյալ վճար. 5000 դր օրվա ժամերին, 10000 դր` գիշերվա ժամերին:
- Ոչ աշխատանքային օրերին և ժամերին ավտոմեքենայի օդանավակայան առաքման/ վերադարձի համար գանձվում է հավելյալ վճար. 5000 դր օրվա ժամերին, 10000 դր` գիշերվա ժամերին:
- Վարորդով ավտոմեքենա վարձակալելու ծառայությունը ենթակա է հավելյալ վճարի` օրը 10000 դր:
- Հնարավոր է հավելյալ վարորդի գրանցումը հավելյալ վճարման դեպքում` օրը 4000 դր: Հավելյալ վարորդի տրամադրումը 10-ից ավել օրվա համար կարժենա 22500 դր:
- Հասանելի է ըստ հարցման. GPS նավիգացիոն համակարգ` 5000դր, բջջային հեռախոս` 5000դր, մանկական նստարան` 5000դր:
- Եթե Վարձակալը հրաժարվում է վարձել մեքենան պայմանագիրը ստորագրելուց հետո, Beau Monde ընկերությունն իրավասու է պահել մեքենայի վարձակալության գնի 20%-ը, բայց ոչ պակաս, քան 25000դր:
- Որևէ փաստաթղթի կամ բանալիների կորստի դեպքում գանձվում է 100000դր
5. Շահագործման պայմանները
Վարձատուն տրամադրում է ապահովագրական պաշտպանություն, տրանսպորտային միջոցը իր թույլտվությամբ (և ոչ այլ կերպ)՝ մեքենաների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությանը և գործող սականգների սահմանափակումներին համապատասխան, օգտագործող անձանց:
Ապահովագրական վկայագիրը ենթակա է ստուգման ըստ պահանջի: Այս քաղաքականությունը համապատասխանում է բոլոր գործող նորմատիվ պահանջներին և պաշտպանում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջն ու բոլոր արտոնված վարորդներին երրորդ անձանցից դատական հայցերից: Ապահովագրական պայմանագրի պայմանները ներառվել են որպես այս համաձայնագրի բաղադրիչ մաս:
Դժբախտ պատահարների (ավտոմեքենայի վնասվածքի առկայության կամ բացակայության դեպքում), և մարմնական վնասվածքների դեպքում, Վարձակալը պետք է ահազանգի ճանապարհորդային ոստիկանության աշխատակցի և ստանա «արձանագրություն», որը հարկավոր է ներկայացնել Վարձատուին: Վարձակալը պարտավորվում է անմիջապես հայտնել Վարձատուին դժբախտ պատահարի, տրանսպորտային միջոցի վնասվածքների, կորստի կամ գողության մասին: Վարձակալը պետք է ներկայացնի այլ կողմերի, ինչպես նաև վկաների բոլոր տվյալները, որպեսզի լրացնի դժբախտ պատահարի մասին դիմումը: Ցանկացած դեպքում Վարձակալը չպետք է ընդունի այլ կողմերի բողոքները: Վարձակալը պարտավորվում է օգնություն ցուցաբերել Վարձատուին և/կամ ապահովագրական ընկերություններին` վնասվածքի կամ դժբախտ պատահարի վերաբերյալ իրավաբանական ընթացակարգի ժամանակ: Գողության դեպքում Վարձակալը պարտավորվում է վերադարձնել բանալիները, ազդանշանային համակարգի հեռակառավարման վահանակը, տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթերը, ինչպես նաև ոստիկանության կողմից կազմած, գրանցած և ստորագրած գողության արձանագրությունը: Եթե Վարձակալը խախտում է այս պայմաններից որևիցե մեկը, հատկապես եթե նա չի կարող Վարձատուին արձանագրություն կամ հաշվետվություն ներկայացնել, նույնիսկ վճարված CDW-ն և TP-ն չեն կարող նրան ազատել վնասը փոխհատուցելու պատասխանատվությունից:
6. Ապահովագրություն
Սույն պայմանագիրը կազմված է Վարձատուի բնակութան երկրի օրենքներին համապատասխան, և այն ամենը ինչ դուրս է մնում սույն պայմանագրի դրույթներից, համարվում է իրավասությունից դուրս, և կքննվի Վարձատուի բնակության վայրում նմանատիպ հարցեր լուծելու լիազորված ցանկացած դատարանի կողմից: Սույն պայմանագիրը կազմված է ռուսերեն, անգլերեն և հայերեն օրինակներով, որոնք ունեն հավասար իրավական կարգավիճակ:
9.Վարձակալը պարտավորվում է հետևել անվտանգության կանոններին և ավտոմեքենայի սարքավորումների վահանակին , և ցանկցացած արտակարգ իրավիճակի դեպքում կանգնեցնել մեքենան և անմիջապես հայտնել Վարձատուին: