Վարձակալվող մեքենայի ապահովագրություն

 

Բո Մոնդ Սերվիս ընկերությունն առաջարկում է նորագույն մոդելի մեքենաների լայն տեսականի` մատչելի գներով: Այնուամենայնիվ, Ձեզ կարող է հետաքրքրել` արդյո՞ք անհրաժեշտ է ապահովագրել վարձակալվող մեքենան, թե ոչ: Բնականաբար, Դուք պարտավոր չեք ձեռք բերել հավելյալ ապահովագրություն վարձակալվող մեքենայի համար, սակայն, տեղեկացված եղեք, որ Դուք պատասխանատվություն կկրեք տրասնպորտային միջոցի կորստի կամ վնասվածքի դեպքում` անկախ նրանից, թե ով է տվյալ իրավիճակում մեղավորը:

 

Այդ իսկ պատճառով, վարձակալվող մեքենան ապահովագրել հրաժարվելուց առաջ խորհրդակցեք Ձեր անձնական ապահովագրական գործակալի հետ` Ձեր ապահովագրական վկայագրի չափի վերաբերյալ: Դուք նաև կարող եք ապահովագրել Ձեր ավտոմեքենան կամ ճանապարհորդությունը կրեդիտ քարտի միջոցով` առցանց պատվեր իրականացնելիս: Եթե Դուք վարձակալվող մեքենայի ապահովագրության վերաբերյալ որոշ հարցեր ունենաք, կարող եք կապնվել Բո Մոնդ Սերվիս ընկերության ցանկացած ներկայացուցչի հետ: