Ինքնուրույն շրջագայության համար ավտոմեքենայի վարձույթ
Իրականացրեք Ձեր ճանապարհորդությունը Հայաստանում` մեր կողմից տրամադրված ինքնուրույն շրջագայության համար նախատեսված փաթեթի օգնությամբ:
Հայաստանով ճանապարհորդելը դեռ այնքան հեշտ չի եղել, ինչքան մեր կողմից տրամադրվող ինքնուրույն շրջագայության ծառայության օգնությամբ: Մենք առաջարկում ենք մատչելի գներով աննախադեպ սպասարկում: Մենք ստեղծել ենք Հայաստանի ամբողջ տարածքով իրականացվող ինքնուրույն շրջագայության կազմակերպան ծառայություններ: Միայն մեզ մոտ Դուք կգտնեք սեփական հանգիստը և զբոսաշրջությունը կազմակերպելու համալիր առաջարկ: Հարկ ենք համարում նշել, որ ինքնուրույն շրջագայության փաթեթը կարող է փոփոխվել` Ձեր ցանկություններին ընդառաջ: Ստորև ներկայացնում ենք մեր կողմից առաջարկվող շրջագայության օրինակ:
Ամբողջ Հայաստանով իրականացվող շրջագայության փաթեթը կարող է փոփոխվել` համապատասխանեցվելով Ձեր` Հայաստան ժամանելու և Հայաստանից մեկնելու ժամկետին:
Հայաստանում աննկարագրելի շրջագայություն կատարելու համար հարկավոր է պատվիրել անձնական վարորդով փաթեթ: Մենք կարող ենք տրամադրել վարորդ և լյուքս դասի ավտոմեքենա մեկ, երկու կամ երեք անձի համար, ինչպես նաև բեռնատար մեքենա, միկրոավտոբուս կամ ավտոբուս մեծ զբոսաշրջային խմբերի համար: Մեր բոլոր վարորդները մեծ փորձ ունեն զբոսաշրջության ոլորտում, այնպես որ Դուք վստահելի ձեռքերում կլինեք:
Վարորդով կամ ինքնուրույն շրջագայության համար նախատեսված 7 –օրյա ուղևորության մանրամասն նկարագիր
Ստորև ներկայացնում ենք ուղևորության համառոտ տեղետավություն: Ձեզ կտրամադրվի ամենօրյա երթուղու ավելի ծավալուն տեղեկատվություն` Հայաստանի տարածքով շրջագայություն ամրագրելիս:
Օր I. Երևանից դեպի Էջմիածին
Վաղ առավոտյան ժամանում Երևան: Օդանավակայանում կամ հյուրանոցում ավտոմեքենան վարձելուց հետո առաջին վայրը, որը կայցելեք Երևանի կենտրոնում տեղակայված Հանրապետության Հրապարակն է, որտեղ Դուք հնարավորություն կունենաք այցելել Հայաստանի ազգային պատկերասրահը: Դուք կայցելեք բլրի վրա տեղակայված Ծիծեռնակաբերդի հուշարձանը և Ցեղասպանության թանգարանը: Այս հուշարձանը նվիրված է 1915թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Դուք կկարողանաք այցելել Օպերայի թատրոնը, Հաղթանակի այգին, Կասկադը, հին ձեռագրերի գանձարանը` Մատենադարանը: Ուշագրավ են նաև Երևանի կարևորագույն փողոցները` Մաշտոց, Բաղրամյան, Սայաթ-Նովա, Աբովյան, որտեղ Դուք կտեսնեք նորակառույց եկեղեցիներ և պատմական հուշարձաններ:
Հաջորդիվ կլինի այցը Արմավիրի շրջան: Դեռևս 4-րդ դարում հիմնադրված Սուրբ Էջմիածնի եկեղեցին հանդիսանում է Հայկական Առաքելական Եկեղեցու կենտրոնը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը իր երազներից մեկում տեսել էր Քրիստոսի ձեռքը, որը մատնանշում էր այն վայրը, որտեղ պետք է կառուցվեր այս եկեղեցին: Այն հանդիսանում է բոլոր հայերի Կաթողիկոսի նստավայրը: Զվարթնոց մայր տաճարը կառուցվել է դեռևս 7-րդ դարում` որպես գլխավոր տաճար, և ունի կենսական կարևորության ճարտարագիտական նշանակություն:
Վերադարձ մայրաքաղաք: Երևանը առաջարկում է ոչ միայն օրվա ընթացքում հիանալի ժամանց, այլև գիշերային ակտիվ հանգիստ: Ուղևորության սկզբնակետն է Օպերայի հրապարակը: Այստեղից Դուք կայցելեք Կասկադը և Մայր-Հայաստանի հուշարձանը: Քաղաքի այս հատվածը թույլ կտա վայելել գիշերային Երևանի աննկարագրելի գեղեցկությունը: Ավելի ուշ, Դուք կայցելեք Հանրապետության հրապարակը` վայելելու Երևանի երգող շատրվանները, ինչից հետո պարզապես կզբոսնեք Երևանի փողոցներով, կայցելեք ակումբներ և ռեստորաններ` վայելելով հայկական ավանդական խոհանոցը և երաժշտությունը:
Օր II. Երևանից Գառնի հեթանոսական տաճար և Գեղարդիվանք
Այսօր Ձեզ կառաջարկվի ուղևորության մի քանի տարբերակ, որոնցից ամենակարևորը կլինի դեպի Գառնի հեթանոսական տաճար և Գեղարդի վանք ճանապարհորդությունը: Գառնին հնագույն հեթանոսական տաճար է, որը կառուցվել է դեռևս մ.թ. 1 դարում: Այստեղից բացվում է մի աննկարագրելի տեսարան. դուք կարող եք հիանալ կիրճի կողքերին լավ պահպանված բազալտե սյուներով ժայռե պատերով, որոնք բաժանվում են Գողթ գետով: Այս ամենի համադրությունը սովորաբար անվանում են «Քարերի սիմֆոնիա»:
Գառնի պատմական հուշարձանի ճանապարհին` Չարենցի կամարից Դուք կկարողանաք հիանալ Արարատ լեռան գեղեցկությամբ: Այնուհետև, Դուք կայցելեք 10-12-րդ դարում կառուցված Գեղարդի վանքը: Միակուռ ժայռից կերտված այս հնագույն վանական համալիրի պատերից ներս տեղակայված են միմյանց հետ կապակցված մի խումբ եկեղեցիներ: Այս տեսարժան վայրը ներառված է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ: Գիշերակաց Երևանում:
Օր III. Երևանից Խոր Վիրապիվանք, Արենիգյուղ, Նորավանք և Գորիս
Այսօր Ձեր ճանապարհորդության սկզբնակետը կլինի 4-րդ դարում կառուցված Խոր Վիրապի վանքը: Ներկայումս այն գտնվում է վանքի պատերի ներքո` Արարատ լեռանը նայող բլրի գագաթին, Հայաստանի սահմանի մոտակայքում: Այնուհետև դուք կկարողանաք այցելել Արենի գյուղը, որը հայտնի է բարձրորակ համային հատկանիշներով օժտված գինու արտադրությամբ: Դուք կայցելեք Արենի գինու գործարանը և տարատեսակ գինիներ կհամտեսեք: Արենիից դեպի հյուսիս գտնվում է Նորավանքը, որը հանդիսանում է 12-14-րդ դարի վանքային համալիր: Այս կիրճը շրջապատված է կարմիր ժայռերով, իսկ դրա տարածքում վեր է խոյանում Սուրբ Աստվածածնի երկհարկանի եկեղեցին: Գիշերակաց Գորիսի հյուրանոցում:
Գորիսից Քարահունջ, Տաթև, Լեռնային Ղարաբաղ և Գանձասարի վանք
Այս օրը կդառնա Ձեր ճանապարհորդության ամենաերկար օրերից մեկը: Դուք Գորիսից կուղևորվեք դեպի Լեռնային Ղարաբաղ` պատմական Հայաստանի ամենատեսարժան վայրերից մեկը: Ղարաբաի ճանապարհին Դուք կանգ կառնեք Քարահունջ գյուղում (երկրի հարավային մասում` Գորիս քաղաքից ոչ հեռու): Այն ստեղծվել է հայկական լեռներում և այժմ ունի 7500 տարվա պատմություն: Քարահունջ անվանումը առաջացել է Քար և հունջ (ձայն) բառերից: Ձեր հաջորդ կանգառը կլինի Տաթևի վանքում (13-րդ դար), որը համարվում է միջնադարյան Հայաստանի ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Այն գտնվում է Որոտան գետի կիրճի մոտ`ավելի քան 100մ խորության վրա: Ըստ պատմաբանների` 4 դարում այստեղ եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն: Դեպի Տաթև ճանապարհորդության ընթացքում Դուք կանցնեք կիրճերի և հովիտների միջով, կամ ճոպանուղիով լեռներով վեր: Այնուհետև Դուք կժամանեք Ղարաբաղ` անտառների, ճարտարապետական և պատմական հուշարձանների գանձարան: Խաչեն գյուղում Դուք կբացահայտեք Գանձասար վանքը, որի ճարտարապետությունը ներդաշնակ կերպով համադրվում է բնության հետ: Գիշերակաց Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Օր V. Ղարաբաղ-Սելիմ-Իջևանատուն-Նորադուզ-Ջերմուկ-Սևան
Այս օրը նախատեսված է անկրկնելի Ջերմուկն այցելելու համար: Եղեգնաձորից 53կմ արևելքում`Վայոց Ձորում գտնվող այս առողջարանային քաղաքը: Այն հայտնի է ջրի տաք աղբյուրներով և հանքային ջրի ապրանքանիշով, որը շշալցվում է մոտակայքում: Քաղաքը հայտնի է ջրվեժով, բնական կամրջով, լճով, անտառներով և հանքային ջրի աղբյուրներով: Այնուհետև Դուք կայցելեք Սելիմ Քարվանսարայ, որը հանդիսանում է միջնադարյան Մետաքսե ճանապարհի մի մասը, ինչպես նաև Իջևանատուն և Նորադուզ, որտեղ Ձեր առաջ կբացվի բազում խաչքարերի անմոռանալի տեսարանը: Ձեր հաջորդ կանգառը կլինի Սևանա լճի թերակղզին և Սևանավանք մենաստանը: Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 2000մ բարձրության վրա: Դրա սպիտակ ավազուտ ափերը նայում են այն թերակղզուն, որի վրա տեղակայված է երկու եկեղեցիներից կազմված Սևանավանք մենաստանը: Գիշերակաց Best Western Bohemian Resort հյուրանոցում:
Օր VI. Սևանից Դիլիջան, Հաղարծին և Գոշավանք, Ծաղկաձոր և վերադարձ Երևան
Ժամանակն է ուղևորվել Սևան և բացահայտել հյուսիսային Հայաստանի գեղեցկությունը: Հաղարծին վանքը տեղակայված է արևադարձային ատնառի լեռան ստորոտում: Այն հանդիսանում է Հայաստանում այն վայրերից մեկը, որտեղ թվում է, թե քայլում ես ֆիլմերի անհավանական դրվագներում: Գոշավանքը 12-13-րդ դարում կառուցած վանք է, որը տեղակայված է Տավուշի մարզի Գոշ գյուղում: Հաղարծինի ճանապարհին Դուք կվայելեք Դիլիջանի` Հայաստանի ամենագեղատեսիլ և ճարտարապետական քաղաքներից մեկի բնությունը: Հաջորդիվ Դուք կժամանեք Ծաղկաձոր: Այստեղ է գտնվում 11-13-րդ դարերում կառուցած Կեչառիս վանքը: Ծաղլաձորում Դուք կբացահայտեք Հայաստանի յուրահատուկ կենդանական և բուսական աշխարհը: Կոտայքի մարզի այս առողջարանային քաղաքը գտնվում է Երևանից 50կիլոմետր հյուսիս: Այն շրջապատված է խիտ անտառներով և ալպիական մարգագետիններով: Գիշերվա ընթացքում վերադարձ Երևան:
Օր VII. Երևանից Սաղմոսավանք, Հաղպատ և Սանահին, Օձուն և վերադարձ
Այս օրը նախատեսված է Արագածոտնի մարզ ուղևորելու համար: Այստեղ Ձեր առաջին կանգառը կլինի Հովհանավանք և Սաղմոսավանք համալիրները, որոնք տեղակայված են Արտաշատի համանուն գյուղերում` իրարից 5կմ հեռավորության վրա, Քացախ գետի կիրճի եզրին: Սաղմոսավանքն այցելելուց հետո, Դուք կուղևորվեք դեպի Լոռի: Դուք կայցելեք Հայաստանի ամենահյուսիսային հատվածում` Ալավերդի քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող զույգ-վանքերը` Հաղպատը և Սանահինը: “Սանահին” անվանումը նշանակում է “Սա ավելի հին է” (քան Հաղպատը): Այս երկու միջնադարյան գլուխգործոցները ստեղծվել են 10-րդ դարի վերջին և ներառված են UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ: Այնուհետև Դուք կայցելեք Լոռու մարզի պատմական քաղաքաներից մեկը` Օձունը, որը գտնվում է Դեբեդ գետի կիրճի ձախ ափին` Ալավերդի քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այստեղ է գտնվում 5-7-րդ դարերում կառուցած Օձուն գմբեթավոր եկեղեցին: Վերադարձ Երևան:
Օր VIII. Ճանապարհորդության ավարտ
Դուրսգրում հյուրանոցից: