Վարձույթի վերաբերյալ տեղեկատվություն

Ավտոմեքենայի վարձույթի վերաբերյալ տեղեկատվություն

Բարի գալուստ Thrifty.am կայք` մատչելի գներով բարձրորակ և ապահով ավտոմեքենաների առցանց աղբյուր:

 

Եթե դուք փնտրում եք մատչելի գներով, ցածր վազքաչափով, նորագույն մոդելի ավտոմեքենաների վարձույթ առաջարկող կայք, ապա Thrifty.am-ը հենց Ձեզ համար է:

 

Thrifty-ն առաջարկում է ցածր վազքաչափով նորագույն մոդելի ավտոմեքենաներ` մատչելի գներով: Եթե Դուք փնտրում եք էկոնոմ, բեռնատար կամ որևէ այլ ավտոմեքենա, ապա Thrifty-ն այն ամենն է, ինչ Ձեզ հարկավոր կլինի: Մեզ մոտ Դուք կկարողանաք մեքենա ամրագրել թե՛ գործնական ճանապարհորդության, թե ՛ հանգստի համար` շատ մատչելի գներով:

 

Thrifty-ն ավտոմեքենաների վարձույթ իրականացնող համաշխարհային ճանաչում գտած ընկերություն է, ինչը վկայում է այն մասին, որ մեր ծառայությունները հասանելի կլինեն Ձեզ համար աշխարհի ցանկացած վայրում: Մեր առաջարկած առցանց ծառայություններից օգտվելով և լրացնելով ամրագրման հայտը` Դուք կկարողանաք խնայել Ձեր ժամանակը:  Հարկավոր է պարզապես լրացնել անհրաժեշտ տվյալները և Ձեր ամրագրած մեքենան կսպասի Ձեզ մեր գրասենյակի մոտ:

 

Բացի այդ, օգտվելով Thrifty ընկերության ծառայություններից, վարձույթի յուրաքանչյուր 16 օրվա դիմաց Դուք կստանաք վարձույթի 1 անվճար օր: Այնպես որ միացեք մեզ և մեքենայի վարձույթ իրականացրեք մատչելի պայմաններով:

 

«Մենք վճռականորեն շարժվում ենք հաճախորդների պահանջմունքները բավարարելու սկզբունքով և համոզված ենք, որ այդ նպատակի իրականացմանը ուղղված մեր բոլոր քայլերը վստահություն կառաջացնեն մեր հաճախորդների և նրանց սպասարկող աշխատակիցների մոտ»: