Գիշերային զբոսանք քաղաքում

Վայելեք գիշերային զբոսանքը քաղաքում` Dollar Thrifty ընկերության կողմից տրամադրված լիմուզինով, շքեղ սեդանով կամ բեռնատար ավտոմեքենայով` չվախենալով ոչ սթափ վիճակում ղեկին նստելուց և կայանտեղ գտնելու հոգսից: Եթե դուք շտապում եք ժամադրության, պարելու, քաղաքից դուրս խնջույքի, մեր քաղաքավարի վարորդները կտրամադրեն Ձեզ արքայավայել VIP սպասարկում: Մեր վարորդը կսպասի Ձեզ Ձեր տան, գրասենյակի, հյուրանոցի, ռեստորանի կամ Ձեր նշանակած վայրում և կապահովի անվտանգ տեղափոխում նշանակման վայր: Մենք Ձեզ կտրամադրենք անթերի վիճակում գտնվող ավտոմեքենա, իսկ մեր վարորդների օգնությամբ Դուք հիանալի գիշերային զբոսանք կունենաք:

 

Մենք առաջարկում ենք ամենատարբեր ծառայությունները` իրականացնելով Ձեր առանձնահատուկ ցանկությունները: Մենք հարուստ գիտելիքներ և փորձ ունենք հանգստի կազմակերպման և հասարակական սննդի ոլորտում, բազում գործընկերներ ունենք Հայաստանի բարձրորակ ռեստորանների, հյուրանոցների, պանդոկների, ակումբների և այլ ժամանցի վայրերի ոլորտում: Ծանոթացեք «Հղումներ» էջում ներկայացրած տեսարժան վայրերի մասին տեղեկատվությանը, կամ կապնվեք մեր ընկերության ներկայացուցչի հետ և մենք անմոռանալի գիշերային զբոսանք կկազմակերպենք Ձեզ համար:

 

Անմոռանալի գիշերային զբոսանք ամրագրելու համար կապնվեք մեզ հետ հենց հիմա: